Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԽ ՀՈՒՆԳԱՐԱՅԻ ՊԱՏՎԻՐԱԿԸ ԿՏՐՈՒԿ Է ՏՐԱՄԱԴՐՎԱԾ

Քաղաքականություն

Հունգարացի Յորժի Մատտիասը, որը երեկ ԵԽԽՎ-ում կտրուկ ելույթ ունեցավ Հայաստանի հարցը հրատապ կարգով լսելու առնչությամբ, այսօր մամլո ասուլիս տվեց:

«Այբ-Ֆե»-ի հարցին, թե ինչո՞ւ նա որոշեց կտրուկ ելույթ ունենալ եւ որտեղից է նա ստացել ինֆորմացիան` Հայաստանում ծավալվող իրադարձությունների մասին, նա պատասխանեց. «Երբ կալանում են պարլամենտի անդամներին, անգամ մեկ օրով չենք կարող այդ մասին չիմանալ: Մենք ինֆորմացիա ենք ստացել տարբեր աղբյուրներից եւ անհանգստացել ենք: Մենք վստահ ենք, որ շատ տեղին է հրատապ այդ հարցը լսել, լսել պատվիրակության տարբեր թեւերին, քննարկել այդ հարցը»: