Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿՐՔԵՐԸ ԵԽԽՎ-ՈՒՄ

Քաղաքականություն

Մոնիտորինգի հանձնաժողովի նիստը կսկսվի Երեւանի ժամանակով ժամը 17:00-ին եւ կտեւի մեկ ժամ: Մինչ այդ զեկույցի վրա աշխատում է հանձնաժողովի անդամ Երժի Յասկեռնյան, որն էլ ըստ Արմեն Ռուստամյանի, հավանաբար, կլինի զեկուցողը:

Մոնիտորինգի հանձնաժողվի անդամ Արմեն Ռուստամյանի կարծիքով զեկույցը կպարունակի դրույթ, որով Երեւան խումբ կուղարկվի՝ տեղում ծանոթանալու իրավիճակին:

«Լավ կլինի լսել հարցը ոչ հրատապ կարգով, որ ոչ թե այստեղ նստեն եւ լսեն ընդդիմության կամ դիմության կարծիքը, այլ գային սեփական աչքերով տեսնեին եւ ճիշտ գնահատական տային»,- նշել է պարոն Ռուստամյանը:

Շավարշ Քոչարյանի կարծիքով Հայաստանի զեկույցը պետք է պարունակի քաղաքական լուծումներ, որովհետեւ իրավիճակի սրումը կապված է խախտված ընտրությունների հետ:

Հայաստանի ընդդիմությունը գտնում է, որ ամենաքաղաքակիրթ ելքը՝ հանրաքվեն է: Նույն հարցին Արմեն Ռուսատամյանը պատասխանեց, որ իրենց հանձնաժողովում նման կարծիք չի հնչել, հակառակը. այնտեղ եղան կարծիքներ, որ պետք չէ շտապել Հայաստանի հարցում եւ լսել այն հրատապ կարգով:

Լիբերալների խմբում բրիտանական արմատական մի պատգամավորի ելույթ եղավ, որում հնչեց Հայաստանին եւ Ադրբեջանին Եվրոպայի Խորհրդից հանելու առաջարկ: Ինչպես եք գնահատում այս առաջարկը:

Շավարշ Քոչարյան. «Ինչու եք՞ պատժում ժողովրդներին, չե որ այդ խախտումները անում է իշխանությունը: Երկիրը ԵԽ անդամակցությունից հանել ձեռնտու է նույն վերնախավին, որը արդեն ձգտելու է անվերահսկելի ֆեոդալական կարգեր հաստատել: Այդպիսի արմատական փոփոխություններին ընդդիմությունը դեմ կլինի, որովհետեւ գտնում ենք, որ պետք է Եվրոպայի խորհուրդը բոլոր լծակներն օգտագործի ցանկացած իշխանությունը չափի մեջ պահելու ըստ այն պարտավորությունների, որը երկիրը ստանձնել է, դառնալով ԵԽ անդամ»: