Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀԱՅՈՑ» ՀՐԱՏԱՊ ՀԱՐՑԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ

Քաղաքականություն

Հայաստանի հարցի օրակարգ մտնելու հիմքը դրվել էր դեռ վեհաժողովի նախօրյակին՝ կիրակի օրը, նախագահական կոմիտեի միաձայն որոշմամբ: Անմիջապես ապահովվել է համապատասխան ստորագրահավաքը, ինչը ֆրակցիաների ղեկավարների համար, որոնցից կազմված է կոմիտեն, խնդիր չէր:

Եվ դա հիմք հանդիսացավ բարձրացնելու այն բյուրոյի նիստում վեհաժողովի բացման օրվա առավոտյան: Ինչպես գիտենք, բյուրոն ընդունեց այդ հարցի լսումը, եւ հարցը դրվեց վեհաժողովի քննարկմանը, եղան առարկողներ: Տիգրան Թորսյանը դեմ ելույթ ունեցավ, հակառակ ելույթներ էլ եղան:

Քվեարկության արդյունքում Հայաստանի քաղաքական իրավիճակի հարցը մտավ օրակարգ: Այն կլսվի չորեքշաբթի մեր ժամանակով երեկոյան ժամը 21:15-ին:

Մինչ այդ հարցն արդեն ուղարկվել է մոնիտորինգի հանձնաժողով, որտեղ աշխատում են զեկույցի տեքստի վրա, որպեսզի եւ՛ զեկույցի տեքստը, եւ՛ զեկույցի հիման վրա իրավական հանձնաժողովի տեսակետները պատրաստ լինեն լսումից քսանչորս ժամ առաջ՝ երեքշաբթի երեկոյան, երբ դրանք կբաժանվեն պատգամավորներին:

Հաջորդ քսանչորս ժամում պատգամավորները պետք է առաջարկություններ անեն, որոնք նորից կքննարկվեն եւ կգնահատվեն մոնիտորինգի հանձնաժողովի կողմից, որից հետո այդ նախագծի եւ առաջարկությունների վերջնական բախտը որոշելու է վեհաժողովը: