Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ԵԽԽՎ-ԻՑ

Քաղաքականություն

Տիգրան Թորոսյանը, ելույթ ունենալով ԵԽԽՎ նիստում ՀՀ ներքաղաքական իրավիճակը օրակարգ մտցնելու վերաբերյալ, մասնավորապես նշել է, որ ինքը դեմ է. «Ես ոչ թե ընդհանրապես դեմ եմ այս հարցի ներառմանը, այլ կարծում եմ, որ դրան պետք է անդրադառնալ իրավիճակի համապատասխան ուսումնասիրությունից եւ նախապատրաստելուց հետո: Հայաստանում այնպիսի իրավիճակ չէ, որ անհնար է սպասել մի քանի օր: Թող մոնիտորինգի խումբ գա Հայաստան»:

Իսկ Բյուրոյի անդամ Յորշին կողմ էր. «Հայաստանում իրավիճակը այլ է: Այնտեղ վարչական ձերբակալություններ են, բռնություններ, ահաբեկչություն, փակված ճանապարհներ...Իրավիճակը կարող է վատթարանալ: Անհրաժեշտ է լսել կողմերին: Դա նորմալ է: Դա ժողովրդավարական գործընթաց է: Պետք է անհետաձգելի քննարկում անցկացնել»: