Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐՑԸ ՄՏԱՎ ՕՐԱԿԱՐԳ

Քաղաքականություն

ԵԽԽՎ նստաշրջանում արդեն քննարկվեց առաջարկը՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հարցը օրակարգ մտցնելու վերաբերյալ: Առաջարկին դեմ է արտահայտվել Հայաստանյան պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը:

Նրա փաստարկներից մեկն այն էր, որ այդ քննարկումը կարող է ավելի սրել եւ բարդացնել իրավիճակը Հայաստանում: Փոխարենը՝ հարցը օրակարգ մտցնելու առաջարկին կողմ է եղել Վրաստանի պատվիրակության փոխնախագահ տիկին Տեվթորաձեն:

Հարցի քվեարկությունը տվեց հետեւյալ արդյունքները. Հայաստանի ներքաղաքական իրավիճակի քննարկմանը կողմ քվեարկել է 106 պատվիրակ, 42-ը դեմ են եղել: