Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԼՈՐ ՍԵՂԱՆ` ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ

Քաղաքականություն

Վերջին պահին, այնուամենայիվ, Գալուստ Սահակյանը ԱԺ նախագահի կողմից հրավեր ստացել է եւ ՀՀԿ-ն մասնակցում է Արթուր Բաղդասրյանի մոտ տեղի ունեցող կլոր սեղանին:

Կլոր սեղանին չի մասնակցում «Ազգային միաբանությունը», խմբկացության ղեկավար Արտաշես Գեղամյանի եւ քարտուղար Ալեքսան Կարապետյանի` հանրապետությունից բացակայության պատճառով:

Տեղում, սակայն, պարզվեց, որ պարտադիր էլ չէր մասնակցել առաջին դեմքերով: «Արդարությունից», բացի դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանից կմասնակցեն նաեւ Արշակ Սադոյանը, Սմբատ Այվազյանը, որոնք արդեն իսկ ԱԺ նախագահի սենյակում են:

Այստեղ է նաեւ «Ժողպատգամավորը» ներկայացնող խմբակցության քարտուղար Վահրամ Բաղդասարյանը:

«Արդարությունը» ներկայացրել է տաս կետից բաղկացած պահանջ: Վիկտոր Դալլաքյանը չբացառեց բանակցությունների արդյունքում դրանց փուլ առ փուլ իրականցման հնարավորությունը:

Ընդդիմությունը պահանջում է դադարեցնել հետապնդումները, ազատ արձակել քաղբանտարկյալներին; կարճել հարուցված քրեական գործը դաշիքնի դեմ; ապահովել երկրի քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքը; ապահովել խաղաղ հանրահավաքների եւ ցույցերի նկատմամբ պետության անունից ուժ չգործադրելու իրական երաշխիքներ; հանրային հառուստատեսությամբ ապահովել իրավիճակին համարժեք, հավասարակշռված տեղեկատվություն եւ ուղիղ եթեր ընդդիմության ներկայացուցիչների համար; պատասխանատվության ենթարկել 2003թ. ընտրակեղծիքների եւ դատակեղծիքների; պատասխանատվության ենթարկել պետության անունից կազմակերպված բռնությունների, այդ թվում 2004թ. ապրիլի 12-13-ի դեպքերի կազմակերպիչներին; մինչեւ ընդդիմության վերադարձը խորհրդարան չքննարկել հանրահավաքների, ցույցերի եւ երթերի մասին օրենքի նախագիծը; իրականացել ՍԴ որոշումը վստահության հանրաքվեի մասին: