Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԵԿԸ ՊԱՏՐԱՍՏ, ՄՅՈՒՍՆ ԱՆՊԱՏՐԱՍՏ

Քաղաքականություն

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Տիգրան Թորոսյանի կարծիքով, եվրոպական այս կառույցը դեռեւս պատրաստ չէ Հայաստանի հարցը լսելու համար.«Այստեղ հասած ինֆորմացիան լիարժեք չէ: Ոչ մեկի չեմ ուզում մեղադրել սխալ տեղեկություն հասցնելու համար: Պետք է ուղարկեին մոնիտորինգի խումբ, հարցը ուսումնասիրեին, հետո դնեին քննարկման»:

Ըստ նրա, պետք է մտածել հետեւանքերի մասին, քանի որ այս պարագայում հետեւանքները շատ կտրուկ կարող են լինել. «Եթե իսկապես կարիք կար, որ հիմա լսվեր, գոնե մեկ շաբաթ առաջ կսկսեինք պատրաստվել»:

Սա նշանակու՞մ է, որ Տիգրան Թորոսյանը պատրաստ չէ: «Ես միշտ պատրաստ եմ ցանկացած հարց քննարկելու համար: Խոսքը մեր պատրաստվածության մասին չէ, այլ զեկուցողի», - պատասխանել է Տիգրան Թորոսյանը:

Իսկ նույն հարցի կապակցությամբ Շավարշ Քոչարյանը հայտնել է. «Հարցի էությունը նրանում է, որ իրավիճակը բոլորովին հակասում է ընդունված չափանիշներին, որ այն պետք է լսվի հրատապ կարգով. դա զեկուզողի խնդիրն է. թող անհոգ լինի Տիգրան Թորոսյանը, ես պատրաստ եմ: Այլ բան է, որ իշխանությունները պատրաստ չեն»: