Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԼՈՐ ՍԵՂԱՆ ԱՌԱՆՑ ՀՀԿ-Ի՞

Քաղաքականություն

Այսօր ժամը 18.00-ին ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը քաղաքական ուժերի մասնակցությամբ կլոր սեղան է հրավիրել: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ չի մասնակցելու, քանի որ իրեն անձամբ հրավեր չի եղել ԱԺ նախագահի կողմից, եւ ինքը իրավունք ունի մտածելու, որ ԱԺ նախագահը նպատակահարմար չի գտել ՀՀԿ մասնակցությունը կլոր սեղանին:

Մնացած խմբակցություննեը` ՀՅԴ, ՕԵԿ, ՄԱԿ, Ժողովրդական պատգամավոր, մասնակցելու են հանդիպմանը: Նրանց ղեկավարներին ԱԺ նախագահը տեղեկացրել է:

Կլոր սեղանին «Արդարություն» դաշինքից կմասնակցի խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը: Նա վերահաստատել է ընդդիմության նախապայմանները, որին ավելացել է եւս մեկը: Ընդդիմությունը պահանջում է օրակարգից հանել «Ցույցեր, երթեր եւ հանրահավաքներ անցկացնելու մասին» օրենքի նախագիծը, եւ քննարկումները վերսկսել միայն ընդդիմության` խորհրդարան վերադարձից հետո: