Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ «ՔՈՂԱԶԵՐԾԵՑԻՆ» ՀՀՇ-ԻՆ

Քաղաքականություն

«Այսօր ՀՀՇ-ն եւ հհշածին ուժերը մեծ ազդեցություն ունենալով ընդդիմադիր ուժերի վրա՝ օգտագործում են ժողովրդից գողացված միջոցները, ինչպես նաեւ Արեւմուտքի որոշ ուժերի ֆինանսական շռայլ ներարկումները եւ կրկին քողարկվելով հայրենասիրական կոչերով, ձգտում են ռեւանշի, որը նորից երկիրը կնետի քաոսի մեջ»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի Միավորված կոմունիստական կուսակցության նախագահ Յուրի Մանուկյանը:

Նրա կարծիքով իրենք՝ որպես իրական ընդդիմություն, Հայաստանում վերականգնելու է սոցիալիստական հասարակարգը, իսկ այս լարված քաղաքական պայմաններում առաջնորդվելու են միայն ժողովրդի եւ պետության շահերով:

Մանուկյանը վստահեցրեց, որ իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսությունը տեղի չի ունենա, մինչեւ չվերանան վերջնագրերի մասին հայտարարությունները:

ՀՄԿԿ-ն ընդունել է նաեւ հայտարարություն, որում հանրապետության քաղաքացիներին սթափության կոչ է անում. «Այն ընկերները, որոնք ընդդիմություն են այսօր խաղում պետք է հասկանան, որ իշխանության հասնելու համար մի քանի հազար խաբված մարդկանց չի կարելի փողոցներ դուրս հանել»: