Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ԱՌԱՅԺՄ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԹԵՄԱ ՉԷ

Քաղաքականություն

Այսօր երեկոյան «Արդարություն» դաշինքի խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը կհանդիպի ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ:

Ըստ ՀԺԿ մամուլի քարտուղար Ռուզան Խաչատրյանի, պարոն Բաղդասարյանը Վիկտոր Դալլաքյանին ասել է, որ օրակարգը բաց է, կարող են քննարկել ցանկացած հարց, որը կառաջարկի ընդդիմությունը:

Իսկ ո՞ր դեպքում է ընդդիմությունը դադարեցնելու վաղը հայտարարված միտինգի անցկացումը: «Երբ որ պայմաններն ընդունվեն՝ «Հանրաքվեի մասին» օրենքի փոփոխություն, հանրաքվեի օրվա նշանակում, քաղբանտարկյալների ազատում, «Արդարություն» դաշինքի դեմ քրեական գործի վերացում», - ասաց տիկին Խաչատրյանը:

Նշված պահանջներից դուրս ուրիշ ոչ մի հարց չունի՞ ընդդիմությունը: «Ի՞նչ է, իրենց կոռուպցիայի դեմ ծրագրերի մասի՞ն պիտի զրուցենք»,-հակադարձեց տիկին Խաչատրյանը: