Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐՑԸ ԿԼՍՎԻ՞ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ

Քաղաքականություն

Ստրասբուրգում այսօր մեկնարկած ԵԽ Բյուրոյի նիստը մատուցեց առաջին անակնկալը: Հենց սկզբից պարզ չէր. արդյո՞ք եվրոպական կառույցը կքննարկեր Հայաստանին վերաբերող հարցը:

Մեր լրագրողի նույն հարցին ՀՀ պատվիրակության անդամ Շավարշ Քոչարյանը պատասխանեց, որ դրա հավանականությունը կա եւ կախված է նրանից, թե ինչքանով է ԵԽ ղեկավարությունը հակված բարձրացնելու այն:

«Իսկ ինչ հարցե՞ր եք մտադիր բարձրացնել օրակարգից դուրս» հարցին պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Այդպիսի պլաններ չունեմ»:

Այս պահի դրությամբ մտորումները արդեն ավարտվեցին, քանի որ Բյուրոյի նիստը այսօր որոշեց Հայաստանի հարցը հատուկ կարգավիճակով մտցնել աշխատանքային օրակարգ: Իսկ օրակարգը պետք է հաստատվի այսօր երեկոյան նիստում։

Եթե այն հաստատվի, ապա Հայաստանի հարցը կլսվի չորեքշաբթի` Հայաստանի ժամանակով 21:00-ին:

Պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը մեր թղթակցին չմանրամասնեց, թե ինչպիսի ձեւակերպումով է հարցը մտցվել օրակարգ. «Մենք չգիտենք, ուրիշներից հարցրեք»: