Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ 2. ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԿԱՅԱՆԱ՞ ԱՊՐԻԼԻ 26-ԻՆ

Քաղաքականություն

«Գլխի թեփի դեմ ամենալավ պայքարի միջոցը գիլիոտինը չէ»,- այսօրվա ասուլիսում հայտարարեց ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Թե «ում էր ուղղված այս արտահայտությունը՝ ընդդիմությա՞նը, թե՞ իրավապահներին» հարցին Արթուր Բաղդասարյանը պատասխանեց. «Ուղղված է մեր իրականությանը»:

Որպես ստեղծված իրավիճակի հանգուցալուծում Արթուր Բաղդասարյանը առաջարկում է երկխոսություն՝ «նստենք խոսենք, մեր առաջարկները հայտնի են, իրենք էլ թող իրենց ասեն, նստենք բանակցենք քաղաքական դաշտում»:

Արթուր Բաղադասարյանը սակայն բացառում է վստահության հանրաքվեի անցկացումը, չի ընդունում վերջնագրերով խոսելու տարբերակը, գտնում է, որ չի կարելի ավանդույթ դարձնել այն եր§ույթը, որ 5000 հոգի հավաքվում, պահանջում է նախագահի հրաժարականը, նա էլ պետք է հրաժարական տա - գնա:

Արթուր Բաղդասարյանը գտնում է, որ այսօր չկա նախագահի հրաժարականի հասունացած պահանջ:

Արթուր Բաղդասարյանը նա§ դեմ է «կեղտոտ սպիտակեղենը դուրս հանելուն». «Լավ, վաղը Եվրախորհուրդը լսեց Հայաստանի հարցը, դրանից ո՞վ է շահելու. Շավարշ Քոչարյանն է՞ շահելու, թե Ռոբերտ Քոչարյանը: Ոչ մեկն էլ չի շահելու, տուժելու է մեր երկիրը, մեր ժողովուրդը»:

Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ ապրիլի 26-ին, ժամը 18-ին ընդդիմությանը հրավիրում է երկխոսության: