Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԱՌԱՋԻԿԱ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ ՉՈՒՆԻ

Քաղաքականություն

Փոխարտգործնախարարների մակարդակով հանդիպումները Ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ , նոր ֆորմատ չեն , դրանք միջանկյալ բանակցություններ են, որոնք ինչ-որ տեղ լրացնում են Նախագահների միջեւ բանակցությունները,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Ինչ վերաբերում է մայիս ամսվա սկզբում սպասվող Մինսկի խմբի հանդիպումին, արտգործնախարարը մեծ սպասելիքներ չունի: «Սա ավելի շուտ ճանաչողական նշանակություն ունի եւ նախապատրաստական», - ասում է նա::

Ի դեպ լրագրողներից մեկի հարցին , թե խոսքի ազատության սահմանափակման մասին ԱՄՆ դեսպանատան հայտարարությանը ինչպես է վերաբերում արտգործնախարարը , Օսկանյանը պատասխանեց. «Խոսքի ազատությունը մեր երկրում սահմանափակված չէ , ձեր ներկայությունը այսօր իմ ասուլիսին հենց դրա ապացույցն է» :
Հիշեցնենք պ-ն Օսկանյանին, որ Իրաքի արտգործնախարարի մամլո ասուլիսին էլ լրագրողներ են մասնակցում , բայց սա դեռեւս չի նշանակում, որ այդ երկրում խոսքի ազատություն կա: