Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ ԵՆ

Քաղաքականություն

Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 10-ամյակի կապակցությամբ այսօր ընդունելություն էր կազմակերպվել ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում: Այստեղ էին Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, ԱԺ-ի նախագահը, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն ու մի քանի պատգամավորներ:

ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը հյուրերին ողջունեց մեր հզոր հարեւանի լեզվով: Ի դեպ Օսկանյանի ռուսերենը աչքի էր ընկնում անգլիական առոգանությամբ: Պատասխան ելույթ ունեցավ ՌԴ փոխարտգործնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովը: Նա Վարդան Օսկանյանին փոխանցեց ՌԴ նախագահ Վ. Պուտինի ուղերձը: Տրուբնիկովը նկատեց, որ մենք «դատապարտված ենք հարեւաններ լինել, միասին ապրել», եւ դա պետք է միշտ հաշվի առնել ՝հարաբերություններ կառուցելիս: Երկու կողմերն էլ գտնում են , որ հայ-ռուսական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են: