Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՏԱՐԻՆ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՓԱԿԵԼՈՒ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՎ

Տնտեսություն

Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր «Արագած» գործարանում վստահեցրեց, որ այս տարի կբացվի եւս 25 հազար աշխատատեղ: «21-25 հազարը սա նշանակում է ինչքան էլ փորձեն խանգարել, չեն կարողանալու, դրանից ցածր այդ թիվը չի լինելու», - ասում է նախագահը: Նախագահը վստահեցրեց, որ զգուշորեն է ասում 25 հազար թիվը, միաժամանակ հայտարարեց, որ այս տարի բացվող աշխատատեղերի նվազագույն քանակի մասին է խոսքը. «Նախընտրական տարի է եւ աշխատատեղերի քանակը մի քիչ կախված կլինի ընդդիմության ագրեսիվության հանգամանքից»:

Ռոբերտ Քոչարյանը լրագրողներին հայտնեց նաեւ, որ նախընտրական տարում աշխատատեղերի ստեղծման հարցում տեսնում է որոշակի առաջընթաց: Նրա խոսքերով, «12 հազար լրացուցիչ աշխատատեղ ունենք շինարարության բնագավառում, սա հաստատված, ֆինանսավորումն ապահոված լրացուցիչ աշխատատեղեր են»: Ռոբերտ Քոչարյանը համոզված է, որ նախընտրական տարին փակելու է տնտեսական հետաքրքիր ցուցանիշներով: «Գիտեմ, որ բոլորը չեն երջանիկ լինելու այս հայտարարության համար», - նկատեց նա: