Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ «ԱՐՔԱ» ՔԱՐՏ ՉԿԱ

Տնտեսություն

«2003 թվականին «Արմենիան քարդ» ՓԲԸ-ն աշխատել է շահույթով, որը կազմում է 69 միլիոն դրամ, ծրագրավորվածից ավելի է եղել թողարկվող քարտերի քանակը, ընդլայնվել է ծառայությունների որակը»,- ասաց Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Քարտերի սպասարկումն իրականացվում է 17 քաղաքներում, գրեթե բոլոր մարզերում, բացի Տավուշի մարզից:

Ներկայումս համակարգի 28 բանկոմատներով իրականացվում է հեռախոսների կանխավճարի, բջջային հեռախոսների, էլեկտրաէներգիայի եւ գազի վարձերը, իզի լիցքավորման եւ ինտերնետային քարտերի վաճառքը:

2004 թվականի ապրիլի 1-ի դրությամբ համակարգում գործում է՝ 30170 ArCa, 12755 VISA եւ 1688 Master Card քարտեր: