Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ ՉԻ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ՈՒՆԵՆԱԼ ՄՇՏԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

Քաղաքականություն

Ռուսաստանի Դաշնության առաջին փոխարտգործնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովը հայտարարում է.«ԱՄՆ վստահեցնում է, որ չի նախատեսում ունենալ մշտական ռազմական ներկայություն տարածաշրջանում»: Նման դիվանագիտական պատասխան է տվել Տրուբնիկովը այն հարցին, թե ԱՄՆ ռազմական ներկայությունը Հարավկովկասում չի՞ կարող անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի վրա:

Տրուբնիկովը նաեւ տեղեկացնում է, որ ԼՂ հարցով ընդլայնված ձեւաչափով առաջին հանդիպումը կկայանա մայիսի առաջին կեսին՝ Պրահայում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների անձնական ներկայացուցիչները: Օրակարգը դեռ ճշտված չէ: