Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՊ ԵՐԿՐՆԵՐԸ ԿՍՏԵՂԾԵՆ ՆՈՒՅՆԱՆՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Քաղաքականություն

Մայիսին Մոսկվայում կայանալու է Հավաքական անվտանգության խորհրդի հոբելյանական նստաշրջանը: ՀԱՊ խորհրդի գլխավոր քարտուղար Վալերի Նիկոլայենկոն խոստովանում է, որ կցանկանար հոբելյանը տեսնել որպես ոչ սոսկ հանդիսություն, այլեւ որպես ռազմական եւ ռազմաքաղաքական համագործակցության նոր փուլ:

Երեւանում կայացած ՀԱՊ մասնակից պետությունների արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների հերթական խորհրդակցության ժամանակ քննարկվել է Պայմանագիրը միջազգային կազմակերպության վերածելու հարցը: Ըստ Վալերի Նիկոլայենկոի, դա կլինի միջազգային տարածաշրջանային կազմակերպություն՝ ՄԱԿ-ի կանոնագրի հիման վրա:

Նիկոլայենկոն նաեւ տեղեկացնում է, որ առայժմ Պայմանագրի անդամ երկրների ցանկի ընդլայնում չի նախատեսվում: «Ուզում ենք ձեւավորել համախոհ երկրների համագործակցության միջուկ, որը կկորդինացվի», - ասում է նա:

Նիկոլայենկոյին չի անհանգստացնում Պալմանագրի անդամ երկրների ռազմական համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ: Նա շեշտում է, որ Նահանգների հետ համագործակցության վերաբերյալ բոլոր հարցերը գործընկերները միմյանց միջեւ կոորդինացրել են: Համագործակվությունն էլ իրականացվում է միայն Ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում: