Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այգեշինական կենտրոն` Երևանի սրտում (տեսանյութ)

Բիզնես
818f291a428f669d97bb808b38b71e4f

Եթե դուք ունեք այգի՝ «Լանդշաֆտ» այգեշինական ծառայութուններ տրամադրող ընկերությունն այն խոստանում է վերածել դրախտի: Դրա համար անհրաժեշտ է ընդամենն այցելել Չարենցի 9 հասցեում վերաբացված ընկերության մասնագիտացված խանութ-վաճառասրահ:

Իր հաճախորդներին «Լանդշաֆտ»-ն առաջարկում է նաեւ կանաչապատման համար անհրաժեշտ բոլոր պարագանները՝ սերմեր, արհեստական խոտածածկեր, շատրվաններ, ջրվեժներ, ինչպես նաեւ արհեստական լճակների աննկարագրելի տեսականի:

«Լճակները բետոնացում չեն պահանջում բացարձակ, ունեն 20 տարվա երաշխիք և դյուրին, առանց շինարարական աշխատանքների կառուցվում են»,-ասաց «Լանդշաֆտ» ընկերության ծառայությունների մասով տնօրեն Անահիտ Իսրայելյանը։

Առանց վարանելու «Լանդշաֆտ» ընկերությանը կարող եք վստահել նաեւ մանկական խաղահրապարակների կառուցումն ու ձեւավորումը: Իսկ եթե դուք լուսատուների կարիք ունեք՝ այս հարցում ձեր լավագույն խորհրդատուն կրկին «Լանդշաֆտ» ընկերությունն է:

Իր 6- ամյա գործունեության ընթացքում «Լանդշաֆտ»-ն իր ապրանքատեսականին ներկրել եւ ներկրում է բացառապես Եվորպայից եւ ԱՄՆ-ից:

Եւ ամենակարեւորը՝ ընկերությունը հաշվի է առնում նաեւ ձեր գրպանի պարունակությունը՝ առաջնորդվում է գնային ճկուն համակարգով:

«Գիտակցում ենք, որ ապրում ենք Հայաստանում և փորձել ենք գնային քաղաքականությունն այնպես դասավորել, որ մարդիկ հնարավորինս կարողանան օգտվել այս բոլոր բարիքներից»,- ընդգծեց «Լանդշաֆտ» ընկերության ծառայությունների մասով տնօրեն Անահիտ Իսրայելյանը։

--: