Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՐՁԱԿՈՒՄ ՍԵՓԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԱ

Քաղաքականություն

Այսօր, գիշերվա ժ.2-ի մատույցներում, երբ ժողովուրդը խաղաղ կանգնած էր, զինվորականների կողմից բարձրախոսով պահանջվեց ազատել Բաղրամյան պողոտան, ինչին ի պատասխան Ալբերտ Բազեյանը կոչ արեց. «Կանգնենք կուռ շարքերով, խուճապի չմատնվել...» Մի քանի վարկյան անց զինվորները առաջ եկան, առաջ եկան նաեւ ջրցան մեքենաները եւ ջրի հզոր շիթեր արձակեցին մարդկանց վրա: Դրան հաջորդեց պայթուցիկների նետումը մարդկանց վրա, որը արձակում էր ծուխ եւ ուժեղ դղրդոց:

Ի դեպ առաջին շարքերում էին գտնվում լիդերները՝ Գեղամյանը, Դեմիրճյանը, Արամ Սարգսյանը: Միարժամանակ զինվորները վահաններով, սաղավարտներով, մահակներով հարձակվեցին խաղաղ ցւցարարներր վրա: Ժողովուրդը փոքր -ինչ նահանջեց, այնուհետեւ փորձում էին կանգնել իրենց տեղերում, սակայն հարձակումը շատ անսպասելի էր եւ զանգվածային: Ազգային ժողովի դարպասների, ընդունարանի կողմից եւ հարակից փակուղիներից դուրս թափվեցին նաեւ օժանդակ ուժեր: Զինվորների հարձակումը ուղեկցվում էր էլ ավելի հաճախակի դարձած պայթյուններով: Մարդիկ փախչում էին: Կան բազմաթիվ վիրավորներ: