Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մի մրցակցին մարդակեր է համարում, մյուսին՝ բարերար (տեսանյութ)

Քաղաքականություն
7484263cbaae904e5dce0131a1671395

Թիվ 7 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Վարդան Վարդանյանը, իր բառերով, հավաստի տեղեկություններ ունի, որ Նիկոլ Փաշինյանն իր դեմ պատվեր է կատարում. «Սամվել Ալեքսանյանը գնել ա Նիկոլ Փաշինյանին։ Դերասանական բաներ են անում, որ ցույց տան, թե իբր Նիկոլ Փաշինյանը դուրս ա եկել Սամվել Ալեքսանյանի դեմ։ Իրականում դուրս ա եկել իմ դեմ»։

Մեծամասնական ընտրապայքարում պարոն Վարդանյանն իր շանսերը բավական բարձր է գնահատում։
Իրենից բացի՝ Վարդանյանը գաղափարական թեկնածու է համարում համարում Սամվել Ալեքսանյանին ու անգամ նրան քաղաքական բանավեճի առաջարկ է արել. «քանի որ ինքը ուներ առողջական լուրջ խնդիրներ, ես ունեի նաեւ առողջական խնդիրներ, դրա համար էլ մեր բանավեճը դեռեւս չի ստացվել»։

Չնայած Ալեքսանյանն իր դեմ պայքարում երբեմն անթույլատրելի միջոցների է դիմում, բայց Վարդանյանն իր գաղափարական հակառակորդի մասին մեծ կարծիք ունի. «Սամվել Ալեքսանյանը եղել ա մեծ բարերար, ու կա մեծ բարերար։ Սամվել Ալեքսանյանը ոչ գազան ա, ոչ էլ Նիկոլ Փաշինյանի նման մարդակեր ա, որ մարդ ուտի»։

Անկուսակցական Վարդան Վարդանյանը Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում բաժնի պետի տեղակալ է։ Ընտրապայքարի մեջ է մտել, որովհետեւ ուզում է, որ ժողովուրդն ի դեմս իրեն, հզոր ու ազգանվեր պատգամավորներ ունենա։

Հիշեցնենք, որ բացի Վարդան Վարդանյանից այս ընտրատարածքում առաջադրված են Նիկոլ Փաշինյանը, Սամվել Ալեքսանյանը եւ Տիգրան Գրիգորյանը։