Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԵԿ ԺԱՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Քաղաքականություն

ԱԺ շենքի մոտ «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը հենց նոր ներկայացրեոց ընդդիմության հետագա քայլերը եւ պահանջները:

1. Հանդիպում ԱԺ նախագահի հետ` բանակցելու եւ կոալիցիա- ընդդիմություն համագործակցության պահանջով:
2. Բանակցություններ ՀՀ Ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հետ:
3. Բոլոր հեռուստաընկերությունները պարտավոր են ուղիղ եթեր տրամադրել ընդդիմադիր գործիչներին եւ ուղիղ հեռարձակում ապահովել հանրահավաքի հրապարակից:

Պահանջները կատարելու համար տրվում է մեկ ժամ:

Ընդդիմության առաջնորդները գնացին ԱԺ նախագահի հետ բանակցելու: Ցուցարարները կսպասեն նրանց վերադարձին: