Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ ԵՐԿՈՒ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

Քաղաքականություն

«Այսօր ԱԺ պատգամավոր Վարդան Մկրտչյանին տարել են Շահումյանի ոստիկանություն»,- այսօր ՀԺԿ գրասենյակում հրավիրած ասուլիսում տեղեկացրեց ԱԺ պատգամավոր, «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը։

Վերջինս տեղեկացրեց, որ ոստիկանությունում պարոն Մկրտչյանին ասել են. «Պետք է էստեղ սպասեք, ձեր հետ զրույց պիտի տեղի ունենա»։

Նույնը, ըստ պարոն Դալաքյանի, տեղի է ունեցել դաշինքի մեկ այլ անդամի` ԱԺ պատգամավոր Թաթուլ Մանասերյանի նկատմամբ։

«Շինծու վրաերթի կասկածանքով նրա մեքենան տարել են ոստիկանություն», - տեղեկացրեց Վիկտոր Դալլաքյանը։

Ասուլիսի վերջում հայտնի դարձավ, որ Թաթուլ Մանասերյանին բաց են թողել։