Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գիտաժողովին հետեւեք «Ա1+»-ի եթերում

Հասարակություն
7ffc2ff5d42937305e2579154f9fa459

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, Մանկավարժական համալսարանի Մետափիլիսոփայության, փոխակերպական տրամաբանության և փաստարկ­ման տեսության միջազգային գիտահետազոտական ինստիտուտը, Փիլիսոփայության միջազ­գային ակադեմիան և Հայոց փիլիսոփայական ակադեմիան ապրիլի 16-17-ին Երևանում կազմա­կերպում են միջազգային գիտաժողով' Փոխակերպվող հասարակության զարգացման տեսական և գործնական հիմնախնդիրներ (փիլիսոփայական և հոգեբանական տեսանկյուններ) թեմայով:

Միջազգային գիտաժողովին մասնակցում են եւ ելույթներով հանդես կգան խոշոր գիտնականներ Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Դանիայից, Բելգիայից, Ֆինլանդիայից, Չեխիայից, Հունաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Հայաստանից եւ ԼՂՀ-ից:

 Լիագումար նիստում առաջին զեկույցը կներկայացնի փիլիսոփայության դոկտոր, ակադեմիկոս, Աթենքի  համալսարանի պատվավոր ռեկտոր, Փիլիսոփայության միջազգա­յին ակադեմիայի համանախագահ Եվանգելոս Մոութսոպոուլոսը: Նա կկարդա «Հավիտենական տիեզերքը և մարդու դատապարտված իրավունքը. համակերպու±մ, թե± նախաձեռնողականություն» թեմայով զեկույց:

             «Արդի բազմամշակութային հասարակությունը և միջմշակութային հարաբերությունների հերմենևտիկան» կներկայացնի փիլիսոփայության պրոֆեսոր, Ինսբրուքի համալսարանի փիլիսոփայության բաժանմունքի ղեկավար, Փիլիսոփայության միջազ­գային ակադեմիայի համանախագահ Հանս Կոխլերը:

           «Կոսմոպոլիտիզմը մեր ժամանակներում» թեման  կզեկուցի Կոպենհագենի Աարուսի  համալսարանի պրոֆեսոր ,Կրթության բաժանմունքի էթիկայի և իրավունքի կենտրոնի տնօրեն,Փիլիսոփայական ընկերությունների միջազգային ֆեդերացիայի  (FISP) նախագահ, փիլիսոփայության XXII համաշխարհային համաժողովի (2008) նախագահ, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Պիտեր Կեմպը:

            Լիագումար նիստի ավարտին «Փսիխոպաթիա. առնչությունները փո­խակերպ­­վող հասարակության հետ» թեմայով զեկույցը կներկայացնի Գլազգոյի շոտլանդական համալսարանի դատակլինիկական հոգեբանության պրոֆեսոր, Հոգեբանության և իրավունքի եվրոպական ընկերակցության նախագահ Դեյվիդ Կուկը:

Դիտեք «Ա1+»-ի եթերում։