Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանկավարժականի վտանգավոր նյութերը տարան

Հասարակություն
b8bbf2d97f794eb4cffc474160d2cfbd

Ապրիլի 5-ին ՀՀ ԱԻՆ ստորաբաժանումների անմիջական մասնակցությամբ, Մանկավարժական համալսարանի քիմիական նյութերի պահեստից իրականացվել է քիմիական նյութերի մեծ քանակության տեղափոխումը ՀՀ ԳԱ Նուրբ օրգանական քիմիայի գիտահետազատական ինստիտուտ, որտեղ նախօրոք պայմանավորվածություն էր ձեռք բերվել նյութերի պահպանման վերաբերյալ: Այս մասին հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը։

2012 թվականի փետրվարի 24-ին ՀՀ ԱԻՆ աշխատակիցների կողմից Երևանի Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի քիմիական նյութերի պահեստում` ռեկտորի դիմումի համաձայն, ուսումնասիրություն էր իրականացվել, որի արդյունքում պարզվել էր, որ պահեստում տարաբնույթ քիմիական նյութերի մեծ քանակություն կա` ապակյա տարաների և պոլիէթիլենային փաթեթների մեջ: Որոշ ապակյա տարաների վրայից բացակայում են պիտակները և հնարավոր չէ առանց անալիզի պարզել նյութի տեսակը: