Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նալբանդյանը Երեւանում ելույթ ունեցավ ֆրանսերեն (տեսանյութ)

Հասարակություն
5d2f705b3316f0acab8189ff820c2214

Ֆրանկոֆոնիան միավորում է նույն արժեքները դավանող տարբեր ազգերի,- այսօր Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար էդուարդ Նալբանդյանը: Ի պատիվ իրեն ուղեկցող ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյի՝ պարոն Նալբանդյանն այսօր ֆրանկոֆոնիային նվիրված միազգային երկօրյա գիտաժողովում ելույթ ունեցավ ֆրանսերենով:

«Մենք կարեւորություն ենք տալիս երկու ազգերի երկխոսությանը, որը լավագույն միջոցն է, որպեսզի թույլ չտանք, որպեսզի տեղի ունենա քաղաքակրթությունների բախում, եւ ֆրանկոֆոնիան շատ կարեւոր նշանակություն ունի այս գործընթացում»,- վտահեցրեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նրա ֆրանսերենից հիացած ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը ընդգծեց, որ այստեղ իր մայրենին  լսելն շատ հաճելի է: «Մենք պարոն արտգործնախարար Նալբանդյանի հետ մի համաձայնագիր ենք կնքել, որ ֆրանսերենը տարածվի եւ դպրոցներում, եւ բուհերում: Նաեւ Սերժ Սարգսյանն առաջարկել է, որ ֆրանս-հայկական նոր լիցեյ ստեղծվի Հայաստանում, որը հսկայական կրթական ու մշակութային ծրագիր է»,- նշեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն:

ԱԳ նախարարի եւ դեսպանի նախաձեռնությունը ողջունեց ՀՊՄՀ ռեկտորը: «Այսօր մանկավարժականում սկիզբ է դրվում մի ամբողջ խումբ ձեռնարկների եւ միջոցառումների, որոնցից անշուշտ կարեւորագույն միջմշակութային հաղորադակցությունը օտար լեզուների ուսուցման միջոցով գիտական նստաշրջանը»,- ասաց ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը:

Իսկ բուհի օտար լեզուների մասնագիտական ուսուցման ամբիոնի վարիչ Դոնարա Ղազարյանը ընդգծեց, որ իրենք այսօր առաջին հերթին դասագրքերի կարիք ունեն: