Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բա ի՞նչ անենք, էլի պատմությունը կեղծե՞նք» (տեսանյութ)

Հասարակություն
11f4b81090a6244ad8336a65c7fe21c0

Նորաբաց կինոյի և թատրոնի կենտրոնում, որը կրում է Հենրիկ Մալյանի անունը, կայացավ սցենարիստ, կինոռեժիսոր Գարեգին Զաքոյանի «Մեղադրվում է ինքնասպանության մեջ» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան:

Ֆիլմը Հայաստանի Կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանի, դարաշրջանի քաղաքական մթնոլորտի ու մարդկային ճակատագրի պատմությունն է: ֆիլմում չկա և ոչ մի հեղինակային խոսք: Խոսում են միմիայն փաստագրական նյութերը:

«Պարզվում է որ Հայաստանի նախկին ղեկավարները, իրենց բոլոր թերություններով հանդերձ երկրի համար ահագին բան են արել», - իր ողջույնի խոսքում ասաց կինեմատոգրաֆիստների միության նախագահ, «Հայկ» փաստավավերագրական ֆիլմերի կինոստուդիայի տնօրեն, Հայաստանի ղեկավարների մասին ֆիլմաշարի գաղափարակիր Ռուբեն Գևորգյանցը:

Աղասի Խանջանի քրոջ աղջկա` Նատալյա Գոնչար-Խանջյանը կարծում է, որ՝սուբյեկտիվ մտորումներից զերծ այս ֆիլմը ոչ միայն բացում է պատմության կեղծված էջերի իրական պատմությունը /իրողությունը/, այլ նաև փորձում է հուշել, որ մեր այսօրվա իրականության մեջ իրավունք չունենք մոռանալ ու անտեսել մեր պատմական ցավալի փորձը:

Մինչդեռ ոմանք կինոդիտումից հետո հեղինակին հորդորում էին ֆիլմից «հանել» Խանջյանի արարքը «պախարակող» հայ մտավորականների կոչ-նամակը ընկեր Ստալինին: «Ամեն ճշմարտություն չէ, որ պետք է ներկայացնել հանրությանը: Սա դաստիարակչական բնույթ չի կրում: Սա ազգի համար խայտառակություն է: Ամոթալի փաստերը, կեղտոտ էջերը պահել է պետք»-համոզված էր ֆիլմի դիտողներից մեկը, որին հեղինակը պատասխանեց. «Բա ի՞նչ անենք, էլի պատմությունը կեղծե՞նք»