Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տնօրենը խոստացավ, բանվորուհիները հավատացին

Հասարակություն
cb4f3f5953cb86df6e3e3b9fea0194a4

Այսօր Երևանի «ՎԿՍ Արմենիա» ընկերության (նախկին «Գարուն» կարի ֆաբրիկա) բանվորուհիները շարունակել են իրենց բնականոն աշխատանքը:

Հիշեցնենք, որ սույն թվականի մարտի 14-ին արտադրամասի մոտ 300 բանվոուհիներ գործադուլ էին հայտարարել, պահանջելով աշխատավարձերի բարձրացում։ Նրանք հայտարարել էին, որ չեն սկսի աշխատանքը, մինչև գերմանահայ տնօրեն Քրիստիան Գելիջին չբարձրացնի աշխատավարձերը:

«ՎԿՍ Արմենիա» կարի արտադրամասի բանվորուհի Լուսիկ Սաֆարյանն այսօր «Ա1+»-ին հայտնեց, որ աշխատում են օրվա ռեժիմով:

«Մենք սկսեցինք աշխատել գործադուլի հենց հաջորդ օրը, որովհետև տնօրենը խոստացավ 3 տոկոսով բարձրացնել աշխատավարձերը, մենք էլ հավատալով շարունակում ենք մեր գործը: Բոլորս էլ աշխատում ենք, բայց եթե իր խոստումը չկատարի, մենք կրկին գործադուլ կհայտարարենք»,-ասաց Լուսիկ Սաֆարյանը: