Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուսանողը կկատարի «մեծպտույտ առաջ»

Հասարակություն

Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի Պատմության և իրավագիտության ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող Ռոման Սահրադյանը մարտի 6-ին, ժամը 12-ին փորձելու է համաշխարհային ռեկորդ սահմանել` կատարելով «մեծպտույտ առաջ» վարժությունը:

Այս վարժության կատարումն իր նախադեպը չունի ոչ Հայաստանում, ոչ էլ որևէ երկրում: 23-ամյա ուսանողն այս անգամ նախատեսել է 200-ից 300 պտույտ կատարել:

Նա 2011 թվականի սեպտեմբերի 24-ին արդեն կատարել էր «մեծ պտույտ հետ» վարժությունը`560, իսկ դեկտեմբերի 16 ին` 1001 անգամ` գերազանցելով իր նախկին ցուցանիշը:

Այս ռեկորդները գրանցվել են Հայաստանի«Դյուցազնագրքում»: Հետագայում հնարավոր է, որ Ռոման Սահրադյանը դիմի նաեւ Գինեսի ռեկորդների գրքումգրանցվելու համար: