Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԱՏԱՆԵԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՄԵԾ ՊՈՏԵՆՑԻԱԼ ՈՒՆԻ

Սպորտ

Ինչպես հայտնի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը Անգլիայում մասնակցեց Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 2-րդ խմբային մրցաշարին եւ 4 թիմերի պայքարում գրավեց 3-րդ տեղը` զրկվելով եզրափակիչ փուլի ուղեգրից, որին արժանացան 1-ին տեղը գրաված անգլիացիները:

Այսօր պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Խորեն Հովհաննիսյանը եւ մարզիչ Սամվել Պետրոսյանը հանդիպեցին լրգարողների հետ ու մեկնաբանեցին մեր թիմի ելույթները:

Նախ Խորեն Հովհաննիսյանը շնորհակալությունը հայտնեց ՀՖՖ-ին հավաքականի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի համար: Մինչեւ Անգլիա մեկնելը Հայաստանի պատանեկան հավաքականը ուսումնամարզական հավաքաներ է անցկացրել Ծաղկաձորում, Արարատում, Կիպրոսում, Ֆրանսիայում եւ կարողացել է ինչպես հարկն է պատրաստվել մրցաշարին:

Տղաներն այս հավաքաներից հետո պատարստ են եղել արդյունքի հասնելու, սակայն, ըստ Հովհաննիսյանի, Անգլաիայում կարծես ամեն ինչ այնպես է արվել, որ հաջորդ փուլ դուրս գա Անգլիայի պատանեկան հավաքականը:

Դրա վառ ապացույցն է եղել կողմնակալ մրցավարությունը: «Անգլիայի հետ խաղի առաջին կեսում նշանակված 11 մետրանոցը անարդարացի էր: Մենք մեզ հետ բերել ենք տեսգրությունը եւ բոլորը կարող են համոզվել, որ այդ դրվագում 11 մետրանոց չկար Հայաստանի հավաքականի դարպասին»,- ասաց Խորեն Հովահննիսյանը:
Չնայած մեր թիմը պարտվել էր Անգլիային, սակայն 1-ին կեսում ունեցել է գոլային մի քանի ռեալ պահեր:

Ամեն դեպքում մինչեւ 17 տարեկանների հավաքականի մարզիչները կարծում են, որ մենք ներկայումս ունենք չափազանց ուժեղ պատանեկան հավաքական, քանի որ թիմի կազմում հանդես եկող ֆուտբոլիստները երկար տարիներ միասին են հանդես եկել` մասնակցելով բազմաթիվ միջազգային մրցաշարերի, ուստի պետք է նրանց նկատմամբ շարունակել ցուցաբերել լուրջ մոտեցում:

Նշվեց նաեւ, որ կողմնակալ մրցավարությունից դժգոհել են եղել նաեւ մյուս հավաքականների մարզիչները: