Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԵԿՆԱՐԿԵՑ ՖՈՒՏԶԱԼԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

Սպորտ

Մեկնարկեց ֆուտզալի (մինի ֆուտբոլ) 2004թ. Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում են 10 թիմեր:

Ֆուտզալի մրցումների անցկացման նպատակն է ֆուտզալի հետագա զարգացումը Հայաստանում, ֆուտզալի պրոպագանդումը եւ ֆուտբոլիստների ներգրավումը ու նրանց մարզական վարպետության բարձրացումը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շատ լուրջ է վերաբերվում ֆուտզալին եւ այս տարվա առաջնությունը անցկացվում է բավականին բարձր մակարդակով:

Առաջնության 1-ին տուրում գրանցվել են այսպիսի արդյունքներ.
«Մոստ Գրուպ» - «Արաքս»`17:1
«Թալգրիգ» - «Մալաթիա» `16:2
«Սպիտակ տնակ» - ՊՀ `5:2
«Պոլիտեխնիկ» - «Փյունիկ» `9:4
«Ցալկուտ» - «Գյումրի»`9:1

Այս արդյունքները թույլ են տալիս եզրակացնել, որ ակումբների միջեւ առկա է խաղամակարդակաների զգալի տարբերություն: