Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՆՀԱՋՈՂ ԱՎԱՐՏ

Սպորտ

Անգլիայում ավարտվեցին Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների ընտրական փուլի 2-րդ խմբային մրցաշարի հանդիպումները:

3-րդ տուրում Հայաստանի պատանեկան հավաքականը 1:2 հաշվով պարտվեց Իսլանդիայի հավաքականին: Մինչ այդ մեր թիմը 0:2 հաշվով զիջել էր Անգլիային եւ 4:1 հաշվով հաղթել Նորվեգիային:

Այս թիմերի պայքարում 1-ին տեղը գրավեց Անգլիայի պատանեկան հավաքականը, որը նվաճեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր: 2-րդ տեղը գրավեցին իսլանդացիները, իսկ հայ պատանիները զբաղեցրեցին 3-րդ տեղը իրենցից ետ թողնելով Նորվեգիային: