Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԸ ԽԱՐԿՈՎՈՒՄ

Սպորտ

Նախկին ազատ ոճի ըմբիշ, ներկայումս գործարար եւ Խարկովի հայ համայնքի ղեկավար Սամվել Խանդամիրյանի նախաձեռնությամբ Խարկովում կազմակերպվել էր հուշամրցաշար, նվիրված խորհրդային առաջնությունների ազատ ոճի ըմբշամարտի բազմակի չեմպիոն Հովհաննես Սահակյանին:

Մրցաշարին մասնակցում էին ազատ ոճի ըմբիշներ Վրաստանից, Բելառուսից, Մոլդովայից, Ռուսաստանից, Ուզբեկստանից, Ուկրաինայից, ինչպես նաեւ 3 մարզիկ Հայաստանից:

Մեր ըմբիշներից Սուրեն Մարկոսյանը 66 կգ քաշային կարգում գրավեց 3-րդ տեղը: Լեռնիկ Հովակիմյան 60կգ-ում 4-րդն էր, իսկ Ավետիք Վարդանյանը 55 կգ-ում` 5-րդը: