Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ArCa Gold PARADOX

Բիզնես
b1c74d599270416ea612d02e9d9e2ccf

ՙՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ՚ ԲԲԸ-ն, հաճախորդներին ֆինանսական ծառայությունների ընդգրկուն փաթեթով ապահովման իր կողմից որդեգրած քաղաքականության համաձայն, շարունակում է ընդլայնել մատուցվող ծառայությունների ցանկը` առաջարկելով իր հաճախորդներին ArCa Gold ՙPARADOX՚ co-branded համատեղ ունիվերսալ քարտը, որում առաջարկվող ճկուն զեղչային արտոնություններին զուգահեռ առավելագույնս ընդգրկվել են շուկայում քարտատերերին մատուցվող գրեթե բոլոր ծառայությունները:

ArCa Gold ՙPARADOX՚ co-branded քարտը հաճախորդներին տալիս է հետևյալ արտոնությունները.

  •  օգտվել ՙPARADOX՚-ի զեղչային համակարգից,
  •  ստանալ զեղչեր բազմաթիվ առևտրի և սպասարկման կետերում, ինչպես նաև օգտվել ՙՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ՚ ԲԲԸ զեղչային ծառայությունների համակարգերից,
  • ակցիաների ժամանակ ունենալ հավելյալ զեղչերի հնարավորություն,
  •  ստանալ զեղչերի, նոր ապրանքատեսակների և այլ առաջարկների վերաբերյալ անվճար SMS տեղեկացում,
  •  24 ժամ կոնսիերժ ծառայություն. հեռախոսազանգի միջոցով կազմակերպչական աշխատանքների իրականացում (ժամանցի, սննդի, հասարակական վայրերի և տոմսերի ամրագրում),
  •  գնումների վերաբերյալ խորհրդատվություն,

Ֆ գումարի կուտակումներ. Cash-back
Ֆ տեղեկատվական բուկլետների տրամադրում,
Ֆ տարեկան 2-4 անգամ տեղեկատվական կատալոգների տրամադրում:

ArCa Gold ՙPARADOX՚ co-branded քարտը հաճախորդներին տալիս է նաև հետևյալ հնարավորությունները.

  1.  ՀՀ առևտրի և սպասարկման կետերում անկանխիկ վճարումներ, կանխիկացման գործարքներ բանկոմատների և կանխիկացման կետերի միջոցով,
  •  ՙՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ՚ ԲԲԸ բանկոմատների և կանխիկացման կետերի միջոցով կանխիկացման գործարքներ 0% սակագնով,
  •  կազմակերպությունների աշխատավարձերի վճարումների իրականացում,
  •  հաշվի դրական մնացորդի վրա տարեկան 5% տոկոսադրույքի կիրառում,
  •  քարտի միջոցով առանց բանկ այցելելու պարբերական կոմունալ վճարումների ավտոմատ ռեժիմով իրականացում,
  •  միջազգային վճարահաշվարկային համակարգերով փոխանցումների ստացում քարտի միջոցով` առանց բանկ այցելելու:

ՙՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ՚ ԲԲԸ-ն հետագայում ևս հետևողականորեն շարունակելու է պլաստիկ քարտերով ծառայությունների ընդլայնման քաղաքականությունը` ապահովելով հաճախորդներին միջազգային ստանդարտներին համապատասխան առաջնակարգ բանկային ծառայությունների մատուցում: