Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցուցարարները պառկել են անիվների տակ (տեսանյութ)

Հասարակություն
2c21bc78e9bca88ce30e6e077328c668

Այս պահին Մաշտոցի պուրակում կանաչ տարածքները ոչնչացնելու դեմ արտահայտվող բնապահպանների շարքերը ստվարանում են՝ նրանց միանում են խնդրով մտահոգված քաղաքացիներ։ Ակցիան շարունակվում է:

Ակցիայի վայր է ժամանել նաեւ Երևանի ոստիկանության վարչության պետի տեղակալ Ռոբերտ Մելքոնյանը ակցիայի մասնակիցներին հայտնել է, որ ժամը 16։00-ին Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները «բարձր մակարդակով գալու են հանդիպման»:

Այս պահին իրավիճակը լարված է՝ ցուցարարները պառկել են բետոնախառնիչ մեքենայի անիվների տակ: Ակցիայի մասնակիցները երգում են հայրենասիրական երգեր և չեն մոռանում ընդգծել, որ անկախ քաղաքապետարանի կայացրած որոշումից, պայքարելու են կանաչ տարածքի համար:

Ակցիայի մասնակիցների թիվը հասնում է մոտ 100-ի, ոստիկանները նույնպես շատացել են: