Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թռչկանում մնացողները Երեւանում էլ կկանգնեն (տեսանյութ)

Հասարակություն
3be6b61ce420cc3c917ffdf1306caa28

Վաղը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կհանդիպի փետրվարի 11-ից Մաշտոցի պուրակում ակցիա անցկացնող բնապահպանների հետ։ Բնապահպանները դեմ են, որ Մաշտոցի պուրակում տեղադրվեն Աբովյան փողոցում ապամոնտաժված էլիտար կրպակները։ Նրանք այդ համարում են ապօրինի։

Բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսիսյանը «Ա1+»-ին ասաց, որ իրենք են զանգահարել քաղաքապետարան՝ հանդիպման համար։

« Որեւէ լուրջ բան ակնկալել այս պահին չի կարելի, հանդիպումից հետո կերեւա»,- ավելացնում է ակցիայի մասնակից Արման Յարալյանը։

Թե ինչքան կմնան այստեղ բնապահպանները, պարզ չէ, սակայն նրանք հիշեցնում են, որ իրենց պայքարի արդյունքում է շաբաթ օրը շինարարությունը դադարեցվել։
Նրանք մտահոգություն ունեն, եթե այստեղիղ հեռանան, ապա շինարարությունը կվերսկսվի։

Ակտիվիստները նշում են, որ ոստիկանությունը նույնիսկ այս սաստիկ ցրտի պայմաններում չի թողնում խարույկ վառել՝ տաքանալու համար։

«Բայց չգիտեմ այս մարդիկ ժամանակին Թռչկանում են մնացել, Թեղուտում են մնացել, որտեղ պետք լինի՝ կմնան, իրենց հարցերը կլուծեն»,- ասաց Արման Յարալյանը

Բնապահպանները նաեւ ստորագրահավաք են սկսել կանաչ տարածքների հաշվին կրպակների տեղադրման դեմ եւ արդեն մոտ 300-ից ավելի ստորագրություն է հավաքվել։