Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ. Ա1+-Ի ՓԱԿՈՒՄԸ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԿԱՄՔԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆ ԷՐ

Քաղաքականություն

ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարում է, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը եւ համապատասխան օրենքն ընդամենը գործիք էին «Ա1+»-ը փակելու համար:

Վազգեն Մանուկյանը շեշտում է, որ «Ա1+»-ի փակումը Ռոբերտ Քոչարյանի քաղաքական կամքի դրսեւորումն էր: Ըստ ԱԺՄ նախագահի Ռոբերտ Քոչարյանը Հայաստանին այլեւս ոչ մի լավ բան չի կարող տալ:

Իսկ Ազգային ժողովի «Իրավունք եւ Միաբանություն» խմբակցությունը ընդունել է հայտարարություն եւ Ռոբերտ Քոչարյանից պահանջում է հեռանալ՝ որքան շուտ, այնքան լավ: Հայտարարության մեջ նշվում է, որ «Ա1+»-ը փակելիս Ռոբերտ Քոչարյանը հաշվի չառավ հասարակության կարծիքը, իսկ դա նշանակում է թքել քամուն հակառակ:

Կոմկուսը ներկայացնող Գագիկ Թադեւոսյանը «Ա1+»-ի փակումը համեմատեց հարազատ մարդու կորստի հետ:

Քաղաքական ուժերի մեծ մասը՝ աչքի առաջ ունենալով Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, պնդում են, որ «Ա1+»-ը կմասնակցի նոր մրցույթի եւ կհաղթի: Գագիկ Թադեւոսյանը փաստում է, որ եթե կա քաղաքական պատվեր՝ միեւնույն է «Ա1+»-ին թույլ չեն տա հաղթել: Իսկ եթե թույլ տան՝ նշանակում է փորձելու են պարտադրել իրենց խաղի կանոնները: