Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարպետյանին չեն թողնում գա Հայրենիք

Հասարակություն
5e5bed70c501e982bba2b1c713afd816

Ֆրանսահայ ազգաբան ու էաբան Ալեքսանդր Վարպետյանի մուտքը Հայաստան խիստ արգելված է։ Հայաստանի սահմանն աչալուրջ հսկող անվտանգության ծառայությունները որոշել են, որ մտավորականը լուրջ սպառնալիք է ներկայացնում երկրի համար։

Ալեքսանդր Վարպետյանը բաց նամակ է հղել Սերժ Սարգսյանին, որը ներկայացնում ենք ստորեւ։

Մեծարգո Պարոն Նախագահ,

Հայտնի է, որ թեև բազմաթիվ հայցերի, հասարակական միջնորդությունների և լրատվական արձագանքների, 2002 թվից ի վեր իմ` ֆրանսահայ ազգաբան ու էաբան Ալեքսանդր Վարպետյանիս մուտքը հայրենիք կտրականապես արգելավում է, իբր «ՀՀ պետական անվտանգությանն ու հասարակական կարգին լուրջ սպառնալիք» կատարելապես անհիմն ու անհեթեթ ամբաստանությամբ, որովհետև ես քաղաքականությամբ երբեք չեմ զբաղվել, տասնամյակներ ի վեր անձնազոհաբար նվիրվելով միմիայն ազգամշակութային գործունեության:

Այս իրավիճակը հանգուցալուծելու ակնկալիքով, որպես Ֆրանսիայի քաղաքացիներ, մենք մի քանի հայազգի մտավորականներով 2.10. 2011թ. դիմել էինք Ֆրանսիայի նախագահ Պր. Ն. Սարկոզիին: Հայցը փոխանցվել էր Ֆրանսիայի և ԵՄ ԱԳՆ, որն էլ կարևորելով Հայաստանում ժողովրդավարության գործընթացը և դրանում Ձեր ջանքերը, հետաքրքրվել էր և առաջարկեց դիմել ՀՀ Մարդու Իրավունքների պաշտպան Պր. Կ. Անդրեասյանին, ինչն էլ կատարվեց 28.01.2012թ. փաստաթղթերի փաթեթային առաքմամբ:

Անկախ այս բոլորից, 2011թ. նոյեմբերին Լոս Անջելեսում նույն հայցով սկսվել էր ստորագրահավաքը, որի մեկ մասը 24.01.2012թ. հանձնվել է Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոս Պր. Գրիգոր Հովհաննիսյանին: Անկախաբար ու ինքնաբուխ հայրենի մի խումբ երիտասարդներ սոցիալական ցանցերում նախաձեռնել են նման մի միջոցառում։

Այս ամենը, ինչպես նաև սույն Բաց Նամակը, նպատակ ունեն հրավիրել Ձեր ուշադրությունը այս կնճռոտ խնդրականի վրա, հուսալով, որ Ձեր անմիջական միջամտությամբ ինձ գոնե թույլ կտրվի մի վերջին անգամ այցելել հայրենադարձ հանգուցյալների անտերունչ շիրիմներին:
Նախապես և խորին շնորհակալությամբ`
Մարսել, 8. փետրվարի 2012թ. Ալեքսանդր Վարպետյան