Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱՐԱՐԱՏԸ» ՁԱԽՈՂՎԵՑ

Սպորտ

Ավարտվեցին Հայաստանի 2004 թվականի գավաթի խաղարկության 1 / 4-րդ եզրափակիչի առաջին հանդիպումները: Քառորդ եզրափակիչ վերջին երկու խաղերում գրանցվել են այսպիսի արդյունքներ` «Կոտայք» - «Բանանց» - 1:2, «Շիրակ» - «Արարատ» - 3:0:

«Կոտայք» - «Բանանց» խաղի հաշիվը բացել են «Կոտայքի» ֆուտբոլիստները, որոնցից աչքի է ընկել Արմեն Բաբայանը 15-րդ րոպեին: 30-րդ րոպեին «Բանանցի» ֆուտբոլիստները հավասարեցրել են հաշիվը: Պատասխան գոլը խփել է Սամվել Մելքոնյանը: Խաղի ավարտից 4 րոպե առաջ «Բանանցը» խփել է նա§ հաղթական գնդակը: Գոլը խփել է Արտյոմ Եվլանովը:

«Շիրակ» - «Արարատ» խաղում գյումրեցի ֆուտբոլիստները մրցակցի դարպասն են ուղարկել երեք անպատասխան գնդակ: Մեկական անգամ աչքի են ընկել Տիգրան Դավթյանը, Վահան Մարանջյանը § Արտակ Գրիգորյանը, համապատասխանաբար 42-րդ, 63-րդ § 82-րդ րոպեներին: Այս արդյունքից հետո Երեւանի «Արարատը» հայտնվեց շատ ծանր իրավիճակում եւ Սեւադա Արզումանյանի սաներին պատասխան խաղում անհրաժեշտ կլինի մարզական սխրանք իրագործել` կիսաեզրափակիչ դուրս գալու համար: