Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎԱՍԻԼԱԿԻՍԸ ԽԻՍՏ Է ԲԱՐԿԱՑԵԼ

Տնտեսություն

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովում այսօր քննարկվում էր «Կարդինալ» սուրճի հարցը, որի փաթեթավորումը նույնությամբ կրկնում է «Ֆեռո»-ի փաթեթավորմանը:

Այս քննարկումը բավականին հետաքրքրիր կլիներ, եթե նիստին ներկա չլիներ եւ սկանդալային հայտարություններով հանդես չգար «Արմենտելի» գլխավոր տնօրեն Գեորգիոս Վասիլիակիսը: Նա այդ նիստին մասնակցում էր «Արմիկո»-ի պատճառով, որը նրան հերթական անգամ մեղադրում էր մենաշնորհային դիրքը չարաշահելու մեջ:

«Արմենտելի» դեմ վերջին շրջանում ՀՀ իշխանությունների որդեգրած դիրքորոշումը ստիպել է Վասիլիակիսին տնտեսական համագործակցության պաշտպանության հանձնաժողովում հայտարարել, որ ՀՀ իշխանությունները թշնամական վերաբերմունք են դրսեւորվում. «Արմենտելը բողոքում է իր դեմ կենտրոնացված հարձակման համար»,- ասել է Վասիլակիսը եւ հայտարարել, որ այլեւս «Արմենտելը» Հայաստանում ներդրումներ չի անի: