Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2020թ-ին 10 միլիոնը կմահանա դարի չարիքից (տեսանյութ)

Հասարակություն
c05c85dbe512d5bafc67f5001d2686b5

Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի օրն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով 2020թ. երկրագնդում կարձանագրվեն 20 միլիոն նոր հիվանդներ, իսկ չարորակ նորագոյացություններից մահացողների թիվը կկազմի 10 միլիոն:

Ըստ Առողջապահության նախարարության՝ հանրապետության չափահաս բնակչության շրջանում մահացության ընդհանուր կառուցվածքում 2010 թվականին չարորակ նորագոյացությունները կազմել են 19.9%:

Չարորակ նորագոյացությունների տարածվածության, հիվանդացության և մահացության իրավիճակային վերլուծությունը ցույց է տալիս, որ 2010 թվականին չարորակ նորագոյացությունների տարածվածությունը Հայաստանի չափահաս բնակչության ընդհանուր հիվանդացության կառուցվածքում կազմել է 3.4%, իսկ առաջնակի ախտորոշված հիվանդացությունը` 1.5%:

Վիճակագրական տվյալների համաձայն` հանրապետության տղամարդկանց շրջանում առավել տարածված են թոքի և շնչափողի, բրոնխների, իսկ կանանց մոտ կրծքագեղձի, արգանդի վզիկի չարորակ նորագոյացությունները:

Ըստ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի 2010 թվականի տվյալների` շնչափողի, բրոնխների և թոքի չարորակ նորագոյացություններից հիվանդացությունը 5.23 անգամ գերազանցել է տղամարդկանց շրջանում (տղամարդիկ` 1006, կանայք` 192 դեպք), իսկ մահացությունը` 4.2 անգամ (տղամարդիկ` 917, կանայք` 220 դեպք), ինչը մեծապես պայմանավորված է տղամարդկանց շրջանում ռիսկի գործոններով /ծխախոտի օգտագործման տարածվածության բարձր ցուցանիշով/ և հիվանդության ուշ հայտնաբերմամբ: