Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԱՏԱՆԵԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Սպորտ

Ֆրանսիայում ուսումնամարզական հավաք անցկացնող Հայաստանի մինչեւ 17 տարեկանների Ազգային հավաքականը, որը վերջին ստուգողական խաղում ուժերը չափել է ֆրանսիայի բարձրագույն դիվիզիոնում հանդես եկող Լիլի «Լոսկ» ակումբի փոխարինող կազմի հետ, 4-1 հաշվով հաղթել է ֆրանսիացի ֆուտբոլիստներին:

ՀՖՖ մամուլի քարտուղարկությունը տեղեկացնում է, որ պատանեկան հավաքականն արդեն մեկնել է Անգլիա, որտեղ մարտի 24-ին մինչեւ 17 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական երկրորդ փուլի խմբային մրցաշարում կհանդիպի Անգլիայի մինչեւ 17 տարեկանների Ազգային հավաքականի հետ: