Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՖՖ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԵՑ ՇՎԵՅՑԱՐԻԱ

Սպորտ

ՀՖՖ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Շվեցարիա է մեկնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը` ՀՖՖ գործադիր տնօրեն, ՀՖՖ արտոնագրման առաջին ատյանի մարմնի ղեկավար (արտոնագրման կոմիտեի նախագահ) Արմեն Մինասյանի գլխավորությամբ:

Պատվիրակության կազմում են ՀՖՖ իրավապայմանագրային բաժնի ղեկավար, ՀՖՖ արտոնագրման-բողոքարկման մարմնի ղեկավար (բողոքարկման կոմիտեի նախագահ) Մարինա Ջանոյանը, ՀՖՖ ցանցային ադմինիստրատոր, extranet ցանցի ՀՖՖ համակարգող Լեւոն Գալստյանը:

Պատվիրակությունը Ժնեւում կմասնակցի ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող աշխատանքային քննարկումներին, որի ընթացքում` հաշվի առնելով այն մեծ կարեւորությունը, որ ՈՒԵՖԱ-ն տալիս է արտոնագրման գործընթացին, կարծարծվեն այն խնդիրները, որոնք արտոնագրման հարցերում, համակարգի ներդրման ընթացքում առաջանում են ՈՒԵՖԱ-ի անդամ ֆեդերացիաների աշխատանքում:

Քննարկվելու է նաեւ արտոնագրման համակարգի գործունեության համար ստեղծված extranet համակարգի օրինակով` նոր, գլոբալ ցանցի ստեղծման խնդիրը, որը լինելով պաշտպանված համակարգ ինտերնետ ցանցում, էական ազդեցություն կունենա տեղեկատվական հաղորդակցության բնագավառում ֆեդերացիաների աշխատանքները համակարգելու, կանոնակարգելու գործում: