Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԿԻԼԻԿԻԱՆ» ՉԿԱՐՈՂԱՑԱՎ ԴԻՄԱԿԱՅԵԼ ՉԵՄՊԻՈՆԻՆ

Սպորտ

Այսօր կայացան ֆուտբոլի Հայաստանի 2004թ. գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի 2 հանդիպում: Կենտրոնական մրցավեճը տեղի ունեցավ «Հրազդան» մարզադաշտում, որտեղ «Կիլիկիան» հյուրընկալեց նախորդ առաջնության չեմպիոն «Փյունիկին»:

1-ին կեսում «Փյունիկի» ֆուտբոլիստները ունեին տարածքային առավելություն, սակայն ռեալ գոլային պահեր հազվադեպ էին ստեղծվում: Իսկ ահա 40-րդ րոպեին «Կիլիկիայի» առաջատար ֆուտբոլիստ Նշան Էրզերումյանը հայտնվեց նպաստավոր դիրքում, սակայն հապաղեց եւ «Փյունիկի» պաշտպանները չեզոքացրեցին վտանգը: 2-րդ կեսը կրկին ավելի վստահ անցկացրեցին «Փյունիկի» ֆուտբոլիստները եւ արդեն 52-րդ րոպեին Մամադու Դիավարան մոտ տարածությունից գրավեց դարպասը: Հանդիպման մնացած ժամանակահատվածում այլեւս հաշվի մեջ փոփոխություն տեղի չունեցավ եւ «Փյունիկը» հաղթեց 1:0 հաշվով: Քառորդեզրափակիչի մյուս մրցավեճում «Միկան» 3 անպատասխան գնդակ ուղարկեց Արարատի «Արաքսի» դարպասը: Այս մրցավեճում 1-ական գոլերի հեղինակներ են դարձել Արմեն Շահգելդյանը, Դավիթ Գրիգորյանը եւ Վարդան Հովհաննիսյանը: Այս զույգերի պատասխան հանդիպումները կկայանան մարտի 26-ին: