Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

95-ԻՑ Ի ՎԵՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՐՏՔԸ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԿԱԶՄՈՒՄ Է 7,7 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄ

Հասարակություն

Այսօր առողջապահության նախարարը լսեց առողջապահական գործակալության 2001 թվականի հաշվետվությունը: Անցյալ տարի հանրապետության բուժհիմնարկները ֆինանսավորվել են 11.5 մլրդ դրամի չափով, պետության պարտքը կազմում է մոտ 1.5 մլրդ:

Առողջապահական գործակալությունն լուրջ վերահսկողություն է սահմանել բուժհիմնարկների նկատմաբ. հիվանդանոցները շատ հաճախ չարաշահում են պետպատվերը: Ըստ գործակալության տնօրենի, նախորդ տարի ստվերային գումարների լեգալիզացիա եղավ, քանի որ ինչքան քիչ է պետական ֆինանսավորումը, այնքան բացահայտվում է ստվերայնությունը:

Համակարգի առողջացման համար միակ ճանապարհը, ըստ համակարգի պատասխանատուների , ապահովագրական բժշկության ներդրումն է: