Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետը հանուն բուհական կրթության

Պաշտոնական
93bcbae25b93792eb9ab4515f58bdb92

Այսօր տեղի է ունեցել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նիստը, որը վարել է վարչապետ, ՀՊՄՀ-ի կառավարման խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: ՀՊՀՄ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը հանդես է եկել 2011 թվականին համալասրանում կատարված աշխատանքների հաշվետվությամբ, որոնք խորհուրդը գնահատել է բավարար:

Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը հաստատել է մինչ 2015 թվականը ՀՊՄՀ-ի գործունեության ռազմավարական ծրագիրը և բուհի 2012 թվականի բյուջեն:

Վարչապետ Սարգսյանը կարևորել է այն, որ բուհի զարգացման ծրագիրը թիրախավորված է: «Մեր նպատակն է՝ մինչ 2020 թվականը ՀՊՄՀ-ն դարձնել հայաստանյան լավագույն համալսարաններից մեկը: Այդ նպատակին հասնելու նախապայման պետք է համարենք այն, որ մանկավարժական համալսարանն անցնի միրջազգային հավաստագրում՝ համագործակցելով նաև եվրոպական և ամերիկյան առաջատար համալսարաններից մեկի հետ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է, որպեսզի մշակվեն նաև կարճաժամկետ և միջնաժամկետ ծրագրեր, կառուցվի հստակ ծրագրային բյուջե, որտեղից էլ կֆինանսավորվեն նախանշված բոլոր միջոցառումները՝ ուղղված բուհի զարգացմանը:

Նիստի ժամանակ ներկայացվել է նաև ՀՊՄՀ-ի պաշտոնական նոր կայքը, որով հասարակությանը կտրամադրվի ամբողջական տեղեկատվություն համալսարանի մասին: