Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

6.0 մլն. ԱՄՆ դոլար 'ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ՚ -ին

Բիզնես
24614793b7162c2c4c05622628188499

ՙՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ՚ ԲԲԸ-ն իր ռազմավարական բաժնետեր Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) հետ կնքեց հերթական վարկային պայմանագիրը:

Այսօր ՙՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ՚ ԲԲԸ և ՎԶԵԲ միջև կնքվեց 6.0 մլն. ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարով, 5 տարի մարման ժամկետով, վարկային պայմանագիր, որով ներգրավված միջոցները ուղղվելու են միկրո, փոքր և միջին բիզնեսի վարկավորմանը:

Սույն պայմանագրի շրջանակներում ՎԶԵԲ-ը ՙՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ՚ ԲԲԸ-ին կցուցաբերի նաև տեխնիկական աջակցություն` սկսնակ բիզնեսի վարկավորման և գյուղատնտեսական փոքր վարկերի տրամադրման հետ կապված:

ՙՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ՚ ԲԲԸ-ն, ունենալով հարուստ փորձ միկրո և փոքր բիզնեսի վարկավորման գործում, կարևորում է սույն պայմանագրի կնքումը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներգրավվող ռեսուրսները ՀՀ դրամով են, զերծ են փոխարժեքային ռիսկից և թույլ են տալիս բանկին ու նրա հաճախորդներին առավել արդյունավետ ներգրավել և տեղաբաշխել անհրաժեշտ ռեսուրսները:

Բանկը այսուհետ նույնպես շարունակելու է իր առաջընթացը նշված ոլորտի վարկավորման գործում` որպես բանկի մանրածախ բիզնեսի զարգացման կարևոր գրավական:


ՙՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ՚ ԲԲԸ-ն ՎԶԵԲ-ի հետ համագործակցում է սկսած 2000թ.-ից (առաջին հայկական բանկն է, որի հետ ՎԶԵԲ-ը առանց պետական երաշխավորության կնքել է պայմանագիր), իրականացրել է շուրջ 51.0 մլն. ԱՄՆ դոլարի ծրագրեր (ներառյալ սույն պայմանագիրը) և շարունակում է ընդլայնել միջազգային համագործակցության շրջանակները:


2011թ.-ի դեկտեմբերի 21-ի դրությամբ ՙՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ՚ ԲԲԸ ընդհանուր կապիտալը գերազանցում է 9.14 մլրդ դրամը, ընդհանուր ակտիվները կազմում են 64.4 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 30.5 մլրդ դրամ, ֆիզիկական անձանց ավանդները` 10.7 մլրդ դրամ, շահույթը` 504.6 մլն. դրամ: Բանկի գործող տեղական և միջազգային քարտերի քանակը կազմում է մոտ 140,000 հատ: Բանկն ունի 39 մասնաճյուղ Հայաստանի Հանրապետությունում