Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծառուկյանին կարո՞ղ են Պրոխորովի օրը գցել (տեսանյութ)

Քաղաքականություն
5edfff6c1fb2bdfbf7d9f611c5211ef3

Վլադիմիր Պուտինին Ռուսաստանում դեռեւս այլընտրանք չկա,- կարծում է «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը։ Նրա համոզմամբ՝ Պուտինից հրաժարվելով՝ Ռուսաստանը կարող է ընկնել կոմունիզմի ազդեցության տակ։

Իսկ «ընդիմադիր կեցվածք դրսեւորող» օլիգարխ Միխայիլ Պրոխորովին պարոն Կարապետյանը լուրջ այլընտրանք չի համարում։ ՆԺԿ ղեկավարը հիշեցրեց, որ Կրեմլը 5 օրում Պրոխորովին մեկուսացրեց նրա ստեղծած «Արդար գործ» կուսակցությունից։

«Օլիգարխները հենց դեմ են գնում իշխանության քաղաքական կուրսին, իշխանությունները կիրառում են համապատասխան միջոցներ եւ մարդիկ ստիպված հետ են քաշվում»,- այսօր լրագրողներին բացատրեց Արամ Կարապետյանը։

Նա նշեց, որ Հայաստանում քաղաքականության մեջ ընդգրկված՝ Պրոխորովին համարժեք օլիգարխը Գագիկ Ծառուկյանն է։ Իսկ հնարավո՞ր է հինգ օրում խլել  «Բարգավաճ Հայաստանը»՝ Ծառուկյանից.

«Կարծում եմ, ավելի վաղ, քան հինգ օրը։ Ուզո՞ւմ ես ընդդիմադիր լինել՝ էս ամեն ինչից հրաժարվիր, գնա, իրենց նման դարձիր ընդդիմադիր, քեզ էլ պառկացնեն՝ քառասուն հոգով գան, ձերբակալեն»,- գուժեց Արամ Կարապետյանը։