Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՎԱՆԳԱՐԴ ՖՈԼՔՆ ԱՐԴԵՆ ԿԼՍԵՆՔ ԿԵՆԴԱՆԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ

Մշակույթ

Հայկական նավատորմի նվագախումը Armenian Navy Band, Արտո-Թունջ Բոյաջյանի նախաձեռնությամբ Պուշկինի 3ա հասցեում մարտի 13-ին բացում է երաժշտական ակումբ, բացմանը ներկա են լինելու լրագրողներ Եվրոպայի տարբեր երկրներից։

Ակումբը չի աշխատելու միայն երկուշաբթի օրերին: Ակումբում պետք է նվագեն միայն արժանի երաժիշտները: Արտասահմանյան եւ տեղի երաժիշտների համերգների տոմսերի միջեւ գումարների տարբերություն է լինելու: Ամբողջ օրը հնչելու է երաժշտություն, իսկ երեկոյան ժամը ութից հետո հնչելու է կենդանի երաժշտություն:

«Երբ ես պատկերացնում էի Հայկական նավատորմի նվագախումբը, ես փնտրում էի այնպիսի մարդկանց, ովքեր կընդունեին միմյանց առանց որեւէ սահմանների: Երբ ես խումբը անվանեցի Հայկական նավատորմի նվագախումբ, շատերը չհասկացան դրա իմաստը: Իմաստը իրենից ներկայացնում է մի մարդու, որն ուժով դուրս է եկել իր բնական հիմքերից՝ ցույց տալու համար, թե ինչպես կարելի է լինել աշխարհի մի մասը՝ առանց կորցնելու ինքնւոթյունը, գաղափարները, համոզմունքները»,- ասում է Արտո-Թունջ Բոյաջյանը:

Նրա խոսքերով, իրենք ուզում են ներկայացնել այսօրվա օրը՝ առանց արմատները կորցնելու, դրա համար էլ իրենց երաժշտությունը անվանել են ավանգարդ ֆոլք՝ ժողովրդական ավանգարդ:

«Մենք պոլիտիկ մարդ չենք, բայց մեր հիմքը հայ ազգին հույս ու հավատ ներշնչելն է»,- եզրափակեց նա: