Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԸՆՏԱՆԻՔՆԵՐՈՒՄ ԳՈՆԵ ԼԵԳԻՏԻՄ ԱՄՈՒՍԻՆ ԿԱ

Քաղաքականություն

Անդրադառնալով մարտի 8-ի կանանց հանրահավաքին եւ երթին, երեկ Ռոբերտ Քոչարյանը ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց. «Ես չեմ հասկանում այդ կանանց... Ուրեմն նրանց ընտանիքներում չկա ջերմություն: Նրանք մեղք են»:

ՀԺԿ լրատվական ծառայության ղեկավար Ռուզան Խաչատրյանը մարտի 8-ի հանրահավաքի առաջին ելույթ ունեցողն էր: Այսօր նա այսպես արձագանքեց համալսարանում Քոչարյանի արտահայտած մտքին. «Ոչ թե մեր ընտանիքներում ջերմություն չկա, այլ երկրում, եւ ոչ միայն ջերմություն չկա, այլեւ օրինականություն ու լեգիտիմություն: Եվ ուզում եմ հիշեցնել Քոչարյանին, որ հանրահավաքում ես ասացի, որ սա վերջին մարտի 8-ն է լինելու, որ դրսում ենք անցկացնում: Մյուս տարվա մարտի 8-ին մենք կլինենք մեր ընտանիքներում, իսկ Ռոբերտ Քոչարյանը` երկրից շատ հեռու»: